23/03/2023 14:05
Սուրեն Պապիկյանը զինծառայողներին հորդորել է խստագույնս հետևել անվտանգության կանոններին
Շարունակվում են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցերը զորամասեր:
Մարտի 23-ին նախարարն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը, ողջունել մարտական հերթապահության պատրաստվող անձնակազմին, մաղթել անվտանգ և զգոն ծառայություն։
Սուրեն Պապիկյանը զինծառայողներին հորդորել է խստագույնս հետևել անվտանգության կանոններին, ինչպես նաև ուշադրությամբ ու բարձր կարգապահությամբ կազմակերպել ծառայությունն ու մարտական հերթապահությունը՝ հատկապես անբարենպաստ եղանակային պայմաններում։
Հրամանատարական կազմին նա տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ։ Այնուհետև առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել բարձրացված հարցերը, ներկայացրել ԶՈՒ բարեփոխումների ընթացքը: