24/03/2023 19:01
Որոշ դեղերի օգտագործումն ալկոհոլ պարունակող ըմպելիքների հետ հակացուցված է. Սևադա Հակոբյանի անդրադարձը
Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանն իր սոցիալական հարթակում անդրադարձել է այն դեղերին, որոնց օգտագործումն ալկոհոլի հետ կարող է թողնել լուրջ հետևանքներ:
«Ընդհանուր առմամբ, ալկոհոլի հետ չարժե ընդունել որևէ դեղորայքային միջոց:
Նախ, դա հղի է անկանխատեսելի հետևանքներով: Ալկոհոլը կարող է փոխել դեղերի ազդեցությունը` անսպասելիորեն առաջացնելով ոչ բնորոշ քիմիական ռեակցիաներ:
Երկրորդը՝ կա դեղերի ցանկ, որոնք կտրականապես չի կարելի համակցել ալկոհոլի հետ. դրանք անտիբիոտիկներն են (ապացուցված է դրանց արդյունավետության իջեցումը ալկոհոլի հետ փոխհարաբերության ժամանակ), փսիխոտրոպ դեղերը (քնաբերները, տրանկվիլիզատորները, նեյրոլեպտիկները ալկոհոլի հետ բերում են անկախատեսելի պահվածքի):
Ալկոհոլի հետ չեն համակցվում նաև հակադեպրեսանտները․ դա ծայրահեղորեն բացասաբար է ազդում մարդու ուղեղի վրա: Բժիշկները խորհուրդ չեն տալիս սպիրտայինը համակցել ճնշումն իջեցնող դեղերի հետ:
Ամենահաճախ հանդիպող խնդիրը կարող է լինել ալերգիկ ռեակցիաները, որոնք կարող են ծանր ընթացք ունենալ»,- տեղեկացնում է բժիշկը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։