24/03/2023 12:15
2022 թ․ տնտեսության բարձր՝ 12,6% աճի ապահովմանը մեծապես նպաստել են կառավարության կողմից իրականացվող ծրագրերը. Վահան Քերոբյան
Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ժողովի ընթացքում ներկայացվել են ԱԱՊՀ նախորդ երկու տարիների գործունեության արդյունքները, առաջնահերթություններն ու ծրագրերը:
Վահան Քերոբյանն ընդգծել է ԱԱՊՀ-ի ու մասնակից ընկերությունների առաքելության կարևորությունը, որոնք իրենց աշխատանքով նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնես մշակույթին։
Նախարարը նաև ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին շրջանում գրանցվող տնտեսական բարձր ցուցանիշները և նշել, որ 2022 թ․ տնտեսության բարձր՝ 12,6% աճի ապահովմանը մեծապես նպաստել են կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառումը։
Առավել կարևոր նոր նախաձեռնությունների թվում նախարարը մատնանշել է կառավարության նիստում հաստատված ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը։