24/03/2023 21:16
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 24-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու մի քանի ուղղություններում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: