24/03/2023 20:38
Միգուցե հենց Փաշինյանն է գլխավորում այդ «5-րդ շարասյունը»․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե բանակում 44-օրյա պատերազմի ընթացքում գործել է «5-րդ շարասյուն», ինչն էլ «պարտության պատճառ է դարձել»։
«Եթե այդ մարդը գիտի, որ «5-րդ շարասյուն» ենք ունեցել, ինչու՞ միջոցներ չի ձեռնարկել այդ «5-րդ շարասյան» դեմ»,- ընդգծեց ՀՀ երրորդ նախագահը։
«Բայց, իմ կարծիքով, միգուցե ինչ-որ տեղ նա ճիշտ է ասում, և միգուցե ինքն է գլխավորում այդ «5-րդ շարասյունը»․ եթե այդքան մանրամասն տեղյակ է, բնական է»,- հավելեց Սերժ Սարգսյանը։