24/03/2023 13:23
Բաբկեն Թունյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին, շրջել են ԱԺ-ի այգու սակուրաների պուրակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը մարտի 24-ին հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ:
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել հայ-ճապոնական հարաբերությունների խորացման ուղղությամբ տարված աշխատանքները, անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, այնուհետև զրուցակիցները շրջել են Ազգային ժողովի այգում աճող սակուրաների պուրակում, որը խորհրդանշում է հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը: