24/03/2023 14:06
Գյումրիում անցկացվել են ՀԿԵ և ԱԻՆ համատեղ ցուցադրական մարտավարական զորավարժություններ
Մարտի 24-ին Գյումրիում անցկացվել է ԱԻՆ և ՀԿԵ համատեղ ցուցադրական մարտավարական զորավարժություններ: Միջոցառման պլանի համաձայն ՝ մշակվել են երկաթուղում արտակարգ իրավիճակների երեք սցենարներ։ Առաջին սցենարով Գյումրի քաղաքում երկաթուղային վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել ուղևորատար վագոններից մեկում: Երկրորդ սցենարը ենթադրում էր ամոնիակի արտահոսք երկաթուղային ցիստեռնից։
Երրորդ սցենարը ենթադրում էր վառելանյութով ցիստեռնի բռնկում ։ Վարժանքներին ներգրավված են եղել Շիրակի ստորաբաժանման աշխատակիցները և ՀԿԵ «Հրդեհաշիջման և վերականգնման գնացքներ» ձեռնարկության, Շտապօգնության, Ոստիկանության, «Վեոլա Ջուր» և «Էլեկտրական ցանցեր»-ի աշխատակիցները։
ՀԿԵ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովի խոսքով՝ զորավարժությունները հաստատել են ԱԻՆ փրկարար ծառայությունների և բուն ընկերության պատրաստվածության բարձր մակարդակը։