24/03/2023 13:39
ԱՄՆ-ն բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը խաղաղության հաստատման առաջընթացի վերաբերյալ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Թվիթեր»-յան գրառմանը։
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին աջակցելու գործում։ Մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով»,- «Թվիթեր»-ում գրել է Պատելը։
Նա նշել է, թե ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն այդ առաջընթացի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, որը հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։
«Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,-գրել էր վարչապետը:
.@SecBlinken is very engaged in facilitating peace discussions between Armenia and Azerbaijan, and we are encouraged by the progress made toward lasting and sustainable peace in the South Caucasus. We very much appreciate @NikolPashinyan’s message on that progress. https://t.co/WquRuXBM4O
— Vedant Patel (@StateDeputySpox) March 23, 2023