24/03/2023 18:29
Վրաստանը 48 տոկոսով ավելացրել է Ռուսաստանից հեղուկ գազի ներմուծման ծավալը
Վրաստանի նավթամթերք ներմուծողների միության տվյալներով՝ Ռուսաստանից Վրաստան մատակարարվող հեղուկ գազի ծավալը 2023 թվականի հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 47,9%-ով։
«2023 թվականի հունվար-փետրվարին հեղուկ գազի ներմուծումը կազմել է 7,1 հազար տոննա, ինչը 2,3 հազար տոննայով, այսինքն՝ 47,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից»,- նշված է հաղորդագրությունում։
Միությունը հայտնել է նաև, որ Վրաստան հեղուկ գազի ներմուծման 99,7%-ը Ռուսաստանին է բաժին ընկնում։