24/03/2023 17:18
Խաղաղության պայմանագրի հիմնական մասում Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները դեռևս բավական հեռու են իրարից. Արարատ Միրզոյան
Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի բազմաթիվ հարցերի շուրջ ոչ իդեալական, բայց փոխընդունելի ձևակերպումներ հաջողվել է գտնել, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ինչ-որ փոխզիջումային տեքստեր ձևակերպվել են, ցավոք սրտի, սա վերաբերում է ոչ հիմնական, առանցքային կարևորության հարեցրին։ Բոլոր առաջին կաևորության հարցերը դեռևս քննարկման փուլում են ու դրանց հիմնական մասում կողմերի դիրքորոշումները դեռևս բավական հեռու են իրարից»,- նշեց Միրզոյանը։