24/03/2023 15:25
Հստակեցվել են ակադեմիական քաղաքի դիրքերը՝ երեք կլաստերներում․ ԿԳՄՍ նախարար
Հստակեցվել են ակադեմիական քաղաքի դիրքերը՝ երեք կլաստերներում, այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Կոնկրետ կլաստերներում պլանավորված են արդեն աշխատանքները, օրինակ, արվեստի կլաստերում, որը պլանավորում ենք «Հայֆիլմի» տարածքում: Երկրորդը՝ ֆիզիկայի ինստիտուտի տարածքն է, որտեղ մենք պատկերացնում ենք, որ պետք է լինի տեխնոլոգիական ուղղվածության բուհը և գիտահետազոտական գործունեությունը: Երրորդ կլաստերը բավական մեծ է, այստեղ կարող է տեղակայվել կրթական, սպայական։ Ինչպես նաև մենք պլանավորում ենք, որ այստեղ կցանկանան տեղափոխվել մեր երկրում գործունեություն ծավալող միջազգային կամ միջպետական բուհերը», - ասաց նա՝ ընդգծելով, որ բոլոր հարցերն այժմ քննարկվում են։