Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է, ինչը մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

25/03/2023 12:22

Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է, ինչը մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար


Ակնհայտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և կրկին սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որը ծավալուն հոդված է հրապարակել «Project Syndicate»-ի կայքէջում՝ խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և տարածաշրջանում առաջիկա զարգացումների մասին։

«Քանի որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի կարևոր դեր ստանձնի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում: Մեր ամբողջ ուշադրությունն արդարացիորեն կենտրոնացած է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի վրա։ Բայց դա արդարացում չէ անտեսելու ևս մեկ ճգնաժամ, որը հասունանում է Եվրոպայի դռան շեմին»,- նշել է Ռասմուսենը։

Ըստ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է, ինչը մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը։

«Անցյալ շաբաթ ես այցելեցի Լաչինի միջանցք ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերից բնապահպանական բողոքի պատրվակով ադրբեջանցիները արգելափակել են միջանցքը։ Այդ գործընթացը տեղի է ունենում Բաքվի ռեժիմի բացահայտ աջակցությամբ։ «Amnesty International»-ը զգուշացնում է, որ այն պատճառով, որ «ցուցարարները» արգելափակում են Լեռնային Ղարաբաղ բոլոր քաղաքացիական և առեւտրային փոխադրումները, շուրջ 120 հազար էթնիկ հայեր զրկված են հիմնական ապրանքներից և ծառայություններից, ներառյալ կենսական նշանակության դեղամիջոցներն ու բժշկական սպասարկումը»,- ասել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմին վերջ դրած հրադադարի հայտարարությամբ՝ Ադրբեջանը պարտավորվել է ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհով:

«Ընդունելով, որ Ադրբեջանը խախտում է իր պարտավորությունները ՝ հրաժարվելով վերացնել շրջափակումը, ՄԱԿ-ի Միջազգային դատարանը փետրվարի 22-ին որոշում է հրապարակել, որով Ադրբեջանից պահանջում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջանցքի ապաշրջափակման համար: Բայց անցավ մեկ ամիս, և ոչինչ չփոխվեց։ Անգործության էին մատնված նաև միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք պետք է պահպանեին երթուղին։

Եթե Եվրոպան և ողջ միջազգային հանրությունը ճնշում չգործադրեն Ադրբեջանի վրա  շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել հումանիտար աղետի»,- ընդգծել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Ադրբեջանն օգտագործում է շրջափակումը և այլ միջոցներ ՝ Լեռնային Ղարաբաղը «խեղդելու» համար։

«Բնակիչներին հաճախ թույլ չեն տալիս վերադառնալ իրենց տները, իսկ գազն ու էլեկտրաէներգիան պարբերաբար անջատվում են ՝ առանց նախազգուշացման և բացատրության: Այս ամենի նպատակն ակնհայտորեն հայ բնակչության կյանքն առավելագույնս բարդացնելն է, և մոտալուտ էթնիկ զտման լուրջ վտանգ կա։ Մենք չպետք է հեռացնենք մեր հայացքը այն ամենից, ինչ տեղի է ունենում այնտեղ»,- շեշտել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի խոսքով՝ իր հերթին, ադրբեջանական ռեժիմը (և նրա առցանց թրոլները) շարունակում են նսեմացնել շրջափակման կամ նույնիսկ դրա գոյության հետևանքները:

Ռասմուսենն առաջնային խնդիր է համարում Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելություն ուղարկելը։

«Ադրբեջանը նաև հրաժարվում է  միջազգային դիտորդներին հնարավորություն ընձեռել իրավիճակը գնահատելու համար:

Այսպիսով, միջազգային հանրության առաջնային խնդիրը ՄԱԿ-ի կամ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելության ուղարկելն է: Մենք պետք է հստակ հասկացնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կբախվի հետևանքների հետ, եթե շարունակի անտեսել միջազգային դատարանի պարտավորեցնող վճիռը:

2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը հստակ ցույց տվեց, որ Ադրբեջանը զգալի ռազմական առավելություն ունի Հայաստանի նկատմամբ ՝ շնորհիվ այն զենքի, որը նա ձեռք էր բերում Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից: Այս փաստը հաստատվեց անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը զավթեց տարածքներ հենց Հայաստանում, այդ թվում՝ ռազմավարական դիրքեր Ջերմուկ քաղաքի մոտ, ընդամենը երկու օր վերսկսված մարտերից հետո։

Չնայած Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, տարածաշրջանային դաշինք, որը Ռուսաստանը կապում է հինգ նախկին խորհրդային պետությունների հետ, ոչ մի աջակցություն չեղավ, երբ Հայաստանն օգնություն խնդրեց իր ինքնիշխան տարածքի վրա հարձակման ժամանակ։ Նա մնաց խոցելի և մենակ։

Ավելի վատ է, որ Ադրբեջանն իր զորքերը թողել է Հայաստանի տարածքում և հրաժարվել է վերադարձնել հայ ռազմագերիներին։ Քանի որ խաղաղ բանակցությունները փակուղի են մտել, ակնհայտ նշաններ կան, որ Ադրբեջանը կարծում է, որ ռազմական միջոցներով կարող է ավելիին հասնել, քան խաղաղ բանակցությունների միջոցով»,- արձանագրել է Ռասմուսենը։

Ըստ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի՝չի կարելի բացառել առաջիկա ամիսներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման վերսկսումը։

«Քանի որ Հայաստանի անվտանգության ավանդական երաշխավորը ՝ Ռուսաստանը, չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրոպական Միությունը պետք է ավելի կարևոր դեր խաղա տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում: Եվ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ճանաչել են դա, և այդ հարցում զգալի քաղաքական կապիտալ են ներդրել:

Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստան  Ադրբեջանի հետ սահմանը դիտարկելու համար: Բայց դեռ շատ բան կա անելու։ ԵՄ առաքելությունը, որը ներկայումս տեղակայված է միայն Հայաստանի տարածքում, պետք է արագ ընդլայնվի ՝ դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկարությունը: Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի կառավարության վրա, որպեսզի վերջինս թույլ տա ԵՄ անձնակազմին մուտք գործել Ադրբեջանի տարածք: Իհարկե, ԵՄ անզեն առաքելությունը չի կարողանա կանգնեցնել ռազմական գործողությունները, սակայն դիտորդների ներկայության ավելացումը լրացուցիչ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկիրը բանակցությունները գերադասի ռազմական առճակատումից»,- եզրափակել է Ռասմուսենը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:11 Փաշինյանը պետական մրցանակ է հանձնել Այսօր, 21:55 Հրդեհ՝ Նորաշեն գյուղի երկու տներում Այսօր, 21:40 Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չվերացվեց․ Փաստաբան Այսօր, 21:20 Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Այսօր, 21:02 Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 13 շախմատիստներ Այսօր, 20:47 Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան Այսօր, 20:33 Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված Այսօր, 20:15 Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն Այսօր, 20:00 «Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով Այսօր, 19:42 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 19:27 Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել Այսօր, 19:19 Վստահեցնում եմ՝ Ադրբեջանի բանակը, եթե հանդիպի այն բռունցքին, որը կառաջացնի գանգուղեղի ցնցում, նորից 94 թվականի բանակն է դառնալու. Մովսես Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 19:11 Պատրաստել և վաճառել են կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ Այսօր, 18:55 Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն կալանավորեցին Այսօր, 18:42 Գերմանիայի հետ քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարում․ Փաշինյան Այսօր, 18:33 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր Այսօր, 18:20 «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ Այսօր, 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Դոնեցկի ուղղությամբ Այսօր, 17:49 «ԱԺ փոխխոսնակ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանը ստում է»․ Հենրիխ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ տուն է այցելում Այսօր, 17:34 «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» թեմայով աշխատաժողով են կազմակերպել․ մասնակցել են ԱՄՆ ներկայացուցիչները Այսօր, 17:19 ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը աճել է 5,3 տոկոսային կետով, ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան Այսօր, 17:03 Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Այսօր, 16:48 Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը Այսօր, 16:39 Կարողացանք նվազագույն ներկայացուցչական մակարդակի իջեցնել COP29-ը․ Բաքվում պահվող գերիների համար պայքարը թևակոխում է նոր շրջափուլ. Նարինե Դիլբարյան Այսօր, 16:12 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի Այսօր, 16:08 ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը Այսօր, 15:58 Արցախյան ազատամարտի ժամանակ դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարական էր պահանջում, այս պատերազմին՝ ևս. Հակոբ Արշակյան Այսօր, 15:43 Հայաստանը 50 միլիոն եվրո վարկ կվերցնի Այսօր, 15:32 Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն Այսօր, 15:12 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Այսօր, 14:57 Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը. Վահագն Խաչատուրյան Այսօր, 14:55 Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է Այսօր, 14:38 Զինվորականներին խորհուրդ եմ տալիս չվախենալ պաշտոն կորցնելուց. բոլորս մահկանացու ենք, կարևորը՝ չամաչենք մեր ապրած կյանքի համար․ Մովսես Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 14:33 Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի մանդատը տրամադրվել է Արեգ Գևորգյանին Այսօր, 14:26 Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան Այսօր, 14:22 Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. «Վիլիս»-ը կողաշրջվել է Այսօր, 14:19 Մհեր Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Այսօր, 14:08 Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը Այսօր, 13:46 «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն․ վիրավոր կա Այսօր, 13:34 Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա Այսօր, 13:31 Համացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, 2 մեղադրյալի մասով, ավարտվել է Այսօր, 13:27 Արցախի տեղեկատվական շտաբը հավաքագրում է 2023 թ.-ի սեպտեմբերի վճարացուցակներում գրանցված, սակայն առ այսօր գումար չստացած քաղաքացիների տվյալները Այսօր, 13:24 Ջեյհուն Բայրամովը՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին Այսօր, 13:21 Կվերազինվեն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերը Այսօր, 13:19 Այն տեսլականը, որը նկարագրված է ՀՀ Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը․ Խանդանյան Այսօր, 13:11 Կիրանցից անասունները սահմանն անցել են մինչև փշալարերը տեղադրելը, հետո որևէ դեպք չենք ունեցել. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ) Այսօր, 13:05 ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ. տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակասի խնդիր (Տեսանյութ) Այսօր, 12:59 Եթե Հայաստանն աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան. Ադրբեջանի արտգործնախարար Այսօր, 12:56 Դիվանագիտական աշխատանք է. Խանդանյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը Գուրգեն Արսենյանի մասնակցության մասին Այսօր, 12:53 Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք, սա է ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:50 Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի․ Խանդանյան Այսօր, 12:43 Հայտարարություն ԶԼՄ-ների համար. մամուլի համատեղ ասուլիս Viva-ի գլխամասային գրասենյակում Այսօր, 12:39 Իհարկե, թերացումներ տեսնում եմ, մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 Եթե մտածում եք, որ ՌԴ-ն մեզ «գաղութացրել է», ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ. Գրիգորյանը՝ Մեսրոպյանին (Տեսանյութ) Այսօր, 12:28 Բավականին հետաքրքրիր առաջարկ է հնչել ՔՊ-ից, որ գազին այլընտրանք կարող է լինել աթարը.Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 12:23 Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. վերջն եկել է, ուղիղ եմ ասում, էլ բան չունեմ տալու, ինչ ուզել եք՝ տվել եմ. Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է (Տեսանյութ) Այսօր, 12:06 Պարզվում է՝ ոստիկանի հասցեին հնչել է հայհոյանք, որը համարվում է մարդու սրբությունը պղծել. պետք է հստակ ձևակերպել, թե այդ դեպքում ոստիկանն ինչ անի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:57 Եթե ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք չունենա՝ ոստիկանության գոյությունն ուղղակի անիմաստ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:49 Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի՝ perfect tv հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին Այսօր, 11:40 Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան Այսօր, 11:32 Երաշխավորելու են Հայաստանում առավել անվտանգ միջավայր. հաստատվեց ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը Այսօր, 11:24 Աղավնավանք գյուղում կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը Այսօր, 11:17 Ժաննա Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին Այսօր, 11:15 ՀԾԿՀ նախագահ նշանակվելու դեպքում իմ ողջ փորձը ներդնելու եմ խնդիրների արդյունավետ լուծման համար. Մեսրոպյան Այսօր, 11:06 Վերին Լարսի անցակետում շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Այսօր, 11:00 Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկին Այսօր, 10:57 «Ծեծկռտուք չի եղել, որոշակի հրմշտոց է եղել». Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին (Տեսանյութ) Այսօր, 10:51 Այսօր խորը մտքի և գաղափարների հանրային ընդունման կամ մերժման հրատապ անհրաժեշտություն կա. Դավիթ Անանյան Այսօր, 10:47 Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով Այսօր, 10:46 Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակներից Այսօր, 10:42 Արմեն Մելիքբեկյանի մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղում է ավելի մեծ խնդիրների մեջ. «Շիրակ» ակումբ Այսօր, 10:40 Արդյո՞ք Մեսրոպ Մեսրոպյանի քաղաքականացված լինելը չի խանգարի, որ ղեկավարի անկախ մարմին. Խամոյանը՝ Սանոսյանին (Տեսանյութ) Այսօր, 10:37 Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությունն ամրապնդվում է Այսօր, 10:35 Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:29 Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում. Իրակլի Կոբախիձե Այսօր, 10:19 Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:09 Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Այսօր, 09:49 Մեկնարկում է ճանապարհների ձմեռային պահպանման ժամանակաշրջանը Այսօր, 09:40 «Հրապարակ». Անդարդ «բրիգադը» երկիրը հասցրեց այս վիճակին Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Արուսյակ Ջուլհակյանը «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել Այսօր, 09:36 ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:13 «Ժողովուրդ». Փաշինյանը վարչության նիստին ներկա Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել Այսօր, 09:11 «Հրապարակ». Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է առաջնային մնալ ՔՊ օրակարգում. նրան կրկին «կանչել» են ՔՊ վարչության նիստին Այսօր, 09:02 «Հրապարակ». Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ընթացքում մածուն է կերել, որ կանխի թունավորումը՝ ելույթից Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ամանորյա քաղցրավենիքի փաթեթներն արժեցել են 18 մլն դրամ Այսօր, 08:58 «Հրապարակ». Սրբուհի Գալյանը ինչպես է պատրաստվում վարձահատույց լինել ընկերոջը՝ Ռուստամ Բադասյանին 14/11/2024 22:20 Ամոթ է, ԱԺ ամբիոնը դարձրել եք անլրջության աղբյուր ... 14/11/2024 22:00 Ասացին՝ Նիկոլը թրաշվել է․ Կասկած չունեմ՝ դա արել է հենց այսօր, որպեսզի իր ինվալիդ մտքի թունավոր արգասիքներից հանրային դիսկուրսը շեղի դեպի իր մորուքը 14/11/2024 21:40 Շինծու մեղադրանքով քրեաքաղաքական հետապնդման ենթարկված Սուրիկ Հովհաննիսյանն այսօր արդարացվեց․ Փաստաբանը մանրամասներ է հայտնում 14/11/2024 21:20 Իրական բանակցություններ են պետք Ռուսաստանի, Ադրբեջանի հետ․ Այս իշխանություններն ունակ չեն բանակցել․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:59 Իրանը Թրամփին կոչ է ուղղել 14/11/2024 20:42 Հայաստանի այսպես կոչված իշխանությունները դարձել են սպառնալիք ու խոչընդոտ՝ գերիների վերադարձի հարցում․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:22 Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան 14/11/2024 20:08 «Երևանի ՋԷԿ» -ի պարզաբանումը Տիգրան Ավինյանի աներոջ և ՊՊԾ նախկին պետի միջև ծեծկռտուքի մասին 14/11/2024 19:44 Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կանգնեցնի Ուկրաինայում պատերազմը․ Բորել 14/11/2024 19:25 Մեր նահատակների արյամբ կազմավորված ու մեր ժողովրդին անկախություն պարգևած բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը․ Աբրահամյան 14/11/2024 19:07 Կոմիտասի պողոտայում հնդիկների միջև վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 14/11/2024 18:51 Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել

Տվյալ բաժնի վերջին նյութերը