25/03/2023 20:42
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումը, խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է շփման գիծը Շուշիի շրջանում, գրավել բարձրություն․ ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում շփման գծի խախտում և դիրքային առաջխաղացում է տեղի ունեցել:
«2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը, խախտելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է շփման գիծը Շուշիի շրջանում, գրավել 2054.0 նիշով բարձրությունը (Սարիբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք) և սկսել դիրքի ինժեներական սարքավորումը»,- նշված է հաղորդագրությունում։
Տեղեկացվում է նաև, որ խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակի սրումը և «հակամարտող կողմերի փոխադարձ սադրանքները» կանխելու համար։
«Ադրբեջանական կողմին ներկայացվել է պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի դրույթները կատարելու, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և ազգային զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում զբաղեցրած դիրքեր վերադրձնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24