25/03/2023 16:35
Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գնդի և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք
Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գնդի և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք, շրջել տարածքում, տեղում ծանոթացել շենքային պայմաններին։
ՊՆ կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետի պաշտոնակատարը զեկուցել է զորամասի շենք-շինությունների սեյսմակայունության, ինչպես նաև վերակառուցման ու նորոգման ենթակա շինությունների վերաբերյալ մանրամասներ:
Կառուցապատման աշխատանքների նախագծի ու կատարման ժամկետների վերաբերյալ նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ: