25/03/2023 13:14
Տավուշի մարզպետն ու ՌԴ դեսպանը քննարկել են բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցը
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության և բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցը։ Քննարկվել են նաև փոխշահավետ համագործակցության հեռանկարները։
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն խոսել է գործընկերային հարաբերությունների հաստատման մասին, որին մեծապես նպաստում են ցուցահանդեսային և տոնավաճառային միջոցառումները, գործունեության կոնկրետ ոլորտին նվիրված թեմատիկ միջոցառումները և ընկերությունների ներկայացուցիչների մասնավոր այցերը։
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հավելել է, որ մարզեր այցելելն իր աշխատանքի կարևոր մասն է։ Նա նշել է, որ անհրաժեշտ է պահպանել ու զարգացնել բարեկամական հարաբերությունները։
Դեսպանն այցելել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, որտեղ հանդիպել է ուսանողների և Իջևանի Ռուսական տան կոնտակտային կենտրոնի ղեկավար Մարատ Զուրաբյանի հետ:
Այնուհետև Սերգեյ Կոպիրկինը Իջևանի Ռուսական կենտրոնում այցելել է ռոբոտաշինության բաց դասին։ Դեսպանը գրքեր է նվիրել ուսանողներին և աշակերտներին և հաջողություն մաղթել ուսման մեջ։