25/03/2023 18:08
Սի Ծինփինը այցը Մոսկվա նվազեցրել է միջուկային պատերազմի վտանգը․ Բորել
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը այցը Մոսկվա նվազեցրել է միջուկային պատերազմի վտանգը։
«Կարևոր հանգամանք է, որ այդ այցը նվազեցրել է միջուկային պատերազմ սկսելու ռիսկը, և Չինաստանը դա շատ հստակ հասկացրել է»,- ասել է Բորելը՝ Financial Times-ին տված հարցազրույցում։ Եվրոպացի դիվանագետն այս համատեքստում մատնանշել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Չինաստանի առաջարկած ծրագիրը, որում անընդունելի է համարվում միջուկային զենքի կիրառումը։
Նշենք, որ ուկրաինական հակամարտության կարգավորման՝ 12 առաջարկներից բաղկացած իր ծրագիրը Չինաստանը հրապարակել էր փետրվարին։ ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինն այս ծրագրի առնչությամբ ասել էր, որ շատ կետեր կարող են ընդգրկվել խնդրի կարգավորման հիմքում, երբ դրան պատրաստ կլինեն Արևմուտքն ու Կիևը։