25/03/2023 20:25
Կանադան կպայքարի, որ Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը չմիջամտեն իր գործերին․ Թրյուդո
Կանադան թույլ չի տա այլ պետությունների՝ միջամտել իր ներքին գործերին և, համագործակցելով Արևմուտքի հետ, կակտիվացնի օտարեկրյա միջամտության դեմ պայքարը, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Օտարերկրյա միջամտությունը ավտորիտար այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը, իրական մարտահրավեր է մեր ժողովրդավարությանը և բացարձակապես անընդունելի է։ Կշարունակենք համագործակցել մեր դաշնակիցների, ժողովրդավարական երկրների հետ ՝ մեր ժողովրդավարական ինստիտուտները զերծ պահելու համար արտաքին՝ օտարերկրյա միջամտությունից»,-ասել է Թրյուդոն։