25/03/2023 20:35
Բելառուսը վերահաստատում է Հունաստանի հետ գործընկերությունը վերականգնելու իր ցանկությունը․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերահաստատել է, որ Մինսկը շահագրգռված է վերականգնելու գործընկերությունը Աթենքի հետ։ Այդ մասին Լուկաշենկոն նշել է Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ այդ երկրի ժողովրդին հղած իր շնորհավորական ուղերձում։
«Հուսով եմ, որ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, Բելառուսն ու Հունաստանը կպահպանեն երկու երկրների միջև կապերի զարգացմանն ուղղված փոխադարձ հետաքրքրությունը»,- Լուկաշենկոյի ուղերձն է հրապարակել նրա մամուլի ծառայությունը։
Բելառուսի նախագահը նշել է նաև․ «Վերահաստատում եմ Մինսկի շահագրգռվածությունը՝ վերականգնելու և խորացնելու փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերային համագործակցությունը Աթենքի հետ՝ մի շարք ոլորտներում, ներառյալ առևտրատնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում։
Բելառուսների համար Հունաստանի Հանրապետությունը հայտնի է որպես հարուստ պատմություն ու անկրկնելի մշակույթ, սրտաբաց և հյուրասեր ժողովուրդ ունեցող պետություն։ Մեր երկրներին միավորում են ընդհանուր հոգևոր արժեքները»։