25/03/2023 20:15
2023 թվականը երջանիկ տարի կլինի Ռուսաստանի համար․ Մեդվեդև
Այս տարին տարբեր դրսևորումներ կունենա, բայց արդյունքում այն հաջողակ ու երջանիկ տարի կլինի Ռուսաստանի համար, հայտարարել է ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։
«Վստահ եմ, որ 2023 թվականը տարբեր դրսևորումներ կունենա, կլինի և՛ դրամատիկ, և՛, մյուս կողմից, մեզ հնարավորություն կտա պատասխանելու ամենաբարդ հարցերին։ Այն մեզ կպարգևի մարդկանց իրական սխրանքների, հերոսության օրինակներ։ Վերջնարդյունքում 2023 թվականը մեր երկրի համար կլինի հաջող և երջանիկ տարի»,- ասել է Մեդվեդևը։