25/03/2023 17:31
Ռուսաստանում նոր սոցհարցում են անցկացրել, Պուտինին վստահում է բնակչության 78 տոկոսը
«Հասարակական կարծիք» հիմնադրամը հրապարակել է Ռուսաստանում անցկացված նոր սոցհարցման արդյունքները, համաձայն որոնց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է բնակչության 78 տոկոսը, նրա վարած գործունեությանն ու քաղաքականությանը հավանություն է տալիս 80 տոկոսը։
Սոցհարցման մասնակիցների 10 տոկոսը նշել է, որ դժգոհ է ՌԴ նախագահի աշխատանքից, 13 տոկոսն էլ նշել է, որ չի վստահում նրան։ Նշված հարցերին դժվարացել է պատասխանել հարցվածների 9 տոկոսը։
«Հասարակական կարծիք» հիմնադրամը սոցհարցումն իրականացրել է մարտի 17-19-ը՝ ՌԴ 53 շրջանների 104 բնակավայրերում՝ 18-ից բարձր անձանց շրջանակում, հարցմանը մասնակցել է 1 500 մարդ։