25/03/2023 15:06
Իրանում Ադրբեջանը դիտարկվում է մի տարածք, որը մի օր պետք է վերադարձվի մայր Իրանին. Ահարոն Վարդանյան (Տեսանյութ)
Տեղեկատվական հոսքերը համապատասխանում են իրականությանը. իրանա-ադրբեջանական հարաբերությունները թշնամական են. հենց հիմա Իրանում Ադրբեջանը չունի դեսպանատուն, փակվել է, պարզ չէ՝ երբ կբացվի, խոսվում է նաև Թավրիզում հյուպատոսության փակվելու մասին, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է իրանագետ Ահարոն Վարդանյանը։
«Ադրբեջանը, որպես պետություն, ստեղծվել է մի քանի սյուների վրա՝ հակաիրանականություն, հակահայկականություն և հակառուսականություն։ Եթե այս սյուները հանվեն, Ադրբեջանը, որպես պետություն, կփլուզվի։ Իրանում Ադրբեջանը դիտարկվում է մի տարածք, որ ժամանակին պոկվել է, մի օր պետք է վերադարձվի մայր Իրանին։ Ադրբեջանում իրանալեզու ժողովուրդները Իրանը դիտարկում են մայր հայրենիք, կրոնական գործոնը ևս կարևոր է. Իրանը փորձում է հասնել մի կետի, որ Ադրբեջանում էլ տեղի ունենա իսլամական հեղափոխություն», - նշել է Վարդանյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։