25/03/2023 18:44
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը պարգևատրել է Անահիտ Ավանեսյանին
«Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ «Վ.Ա.Ալմազովի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոն»:
Ճանաչողական այցի ընթացքում հայկական պատվիրակությանն է ներկայացվել կլինիկային կից գործող նորաբաց ուսուցողական կենտրոնի կարողություններն ու հագեցվածությունը: Ընդգծվել է, որ կենտրոնը հյուրընկալում է թե ուսանողների, թե օրդինատորների՝ գործնական պարապմունքներն անցկացնելու համար:
Համաժողովի ավարտին Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից: