25/03/2023 11:53
Վերաքննիչ քրեական, հակակոռուպցիոն և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորներ են նշանակվել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ Վերաքննիչ քրեական, հակակոռուպցիոն և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորներ են նշանակվել:
Այսպիով՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Ռուդոլֆ Ավագյանը՝ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր: