25/03/2023 10:20
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու դի` կախված վիճակում
Այսօր` մարտի 25-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում` ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում բնակիչն ինքնասպանություն է գործել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված տուն-ինտերնատի 2-րդ հարկի սենյակներից մեկի պաշգամբում պարանով կախված վիճակում հայտնաբերել են տուն-ինտերնատի բնակիչ տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջին ամիսներին սա 3-րդ դեպքն է, երբ նշված տուն-ինտերնատում բնակիչ է ինքնասպանություն գործում։