25/03/2023 17:08
Իրանն ունի ազդեցության ուժեր Ադրբեջանում, Սիրիայում, Իրաքում. պարտադիր չէ, որ իր դեմքով կռվի. Ահարոն Վարդանյան (Տեսանյութ)
Իրանին տարբեր ժամանակներ փորձում են ներքաշել պատերազմի մեջ. սա շատ լավ գիտակցում են Իրանում և փորձում զերծ մնալ սադրանքներից։ Փոխվել են պատերազմ վարելու ձևերը, հիմա հիբրիդային պատերազմներ են և Իրանն էլ շատ լավ օգտագործում է այդ պատերազմի մեթոդաբանությունը, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է իրանագետ Ահարոն Վարդանյանը։
«Իրանը ժամանակի ընթացքում հասցրել է ստեղծել սեփական ազդեցության ուժերը, որ հարկ եղած դեպքում կարող են Իրանի համար ցանկացած գործողություն կատարել։ Իրանն ունի իր ազդեցության ուժերը Ադրբեջանում, Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, հետևաբար ամենևին պարտադիր չէ, որ իր դեմքով սկսի գործողություններ», - նշել է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։