25/03/2023 17:43
Թբիլիսիի մրցաշարում Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Մեծ սաղավարտի մրցաշարը։ Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամներ Արտյոմ Ղալաչյանը (66 կգ) և Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) մասնակցում են այդ մրցաշարին։
Ինչպես հայտնում է armsport.am-ը, Ֆերդինանդ Կարապետյանը մրցաշարի մեկնարկային գոտեմարտում հաղթել է մրցակցին, հայ մարզիկին հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 25 վայրկյան։
1/8 եզրափակչում Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի ձյուդոիստին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։