25/03/2023 15:13
ՀՀ արդարադատության նախարարությունը գրանցել է Ռուս ուղղափառ եկեղեցու երևանահայոց թեմը
ՀՀ արդարադատության նախարարությունը գրանցել է Ռուս Ուղղափառ եկեղեցու երևանահայոց թեմը:
«Մի քանի տարի շարունակ գնում էինք դրան՝ բծախնդրորեն համաձայնեցնելով հայկական օրենսդրության և մեր եկեղեցու կանոնների ու դրույթների իրավական մանրամասները, պահանջները։ Թեմի կանոնադրությունը մշակվել և հաստատվել է ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու շահերի լիարժեք պահպանմամբ:
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը և անձամբ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և Մոսկվայի պատրիարքարանի իրավաբանական բաժնի ղեկավարին՝ աջակցության համար», - «Տելեգրամ»-ում գրել է Ռուսական Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս մետրոպոլիտ Լեոնիդը՝ հրապարակելով փաստաթղթեր: