25/03/2023 09:34
«Ժողովուրդ». ՔՊ-ում «տեր Թոդիկի» մեթոդներն են գործում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորները վերջերս խիստ նկատողություն են ստացել ֆրակցիայի ղեկավարության կողմից խմբակցության նիստերին չմասնակցելու համար: Պահանջվել է այսուհետ առանց որևէ պատճառաբանության գալ բոլոր քննարկումներին ու նիստերին:
Բանն այն է, որ հատկապես վերջին օրերին Կոնջորյանն ու քարտուղար Հովհաննիսյանը պատգամավորներին իրենց «վերահսկողության տակ» պահելու ու նրանց հրահանգներ տալու համար շաբաթը մի քանի անգամ նիստեր են հրավիրում, սակայն ոչ բոլոր պատգամավորներն են ներկայանում այդ նիստերին: Փոխարենը, վայելելով պատգամավորական ազատությունը, հարցազրույցներ են տալիս, շփվում լրագրողների հետ, ինչը դուր չի գալիս խմբակցության ղեկավարությանը, որը հրահանգավորվում է գործադիրից: Կոնջորյանն ու Հովհաննիսյանը վերջերս լուրջ խոսակցություն են ունեցել ՔՊ-ականների հետ, ասել, որ վիճակն իսկապես լուրջ է, ուստի պետք է մի բան անելուց կամ խոսելուց առաջ համաձայնեցնեն խմբակցության հետ:
Կարելի է ասել՝ ՔՊ-ում «տեր Թոդիկի» մեթոդներն են գործում, պատգամավորները, առանց խմբակցության ղեկավարության թույլտվության, կարծիք հայտնելու իրավունք չունեն»։