27/03/2023 09:35
Սիսիան և Անի համայնքների ընտրություններում հաղթել է ՔՊ-ն
Թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։
Այսպիսով, Սիսիան և Անի համայնքների ընտրություններում հաղթել է ՔՊ-ն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ 61 ընտրատեղամասերից ստացված պատկերը հետևյալն է․
Շիրակի մարզի Անի համայնք
«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք- 3․134 քվե
Հայկական երազանք» կուսակցություն- 795 քվե
«Իմ հզոր համայնք» կուսակցություն-744 քվե
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-5․180 քվե
Սյունիքի մարզի Սիսիան համայնք
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-1․443 քվե
Հայաստանի հանրապետական կուսակցություն-2․553 քվե
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-7․325 քվե
Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63%-ը կամ 22․880 քաղաքացիներից 11․356-ը։ Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15․918 անձանցից 9․870-ը։
Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21․226 անձ։