27/03/2023 23:03
Գարնանային դեպրեսիայի դեմ պայքարի արդյունավետ կանոններ․ Ինչի՞ց սկսել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դեպրեսիան արդեն դարձել է աշխատանքից բացակայությունների թիվ մեկ պատճառն աշխարհում և երկրորդը՝ հիվանդությունների շարքում՝ առաջ անցնելով վարակիչ և սրտանոթային հիվանդություններից։
Սակայն մասնագետներն այն կարծիքին են, որ որոշակի ջանքերի դեպքում դեպրեսիան կարելի է հաղթահարել նույնիսկ առանց որևէ դեղամիջոցի:
Հասկացեք ինքներդ ձեզ
Առաջին հերթին անհրաժեշտ է ժամանակին «հաշվարկել» հիվանդությունը և անուշադրության չմատնել ախտանշանները։
Դեպրեսիայի յոթ հիմնական ախտանիշներն են՝
դյուրագրգռություն, վատ տրամադրություն,
անհանգստության, վախի, նույնիսկ խուճապի զգացում,
գլխացավեր, պարանոցի և մեջքի ցավեր,
թուլության նոպաներ, գլխապտույտ,
մատների և ոտքերի մատների թմրություն և քորոց,
անքնություն, մղձավանջներ։
Հիմնական ախտանիշների ֆոնին կարող են ի հայտ գալ նաև ուշադրության նվազում, ցածր ինքնագնահատական և ինքնավստահության բացակայություն, ինքնամեղադրանք, ախորժակի խանգարում, սեռական ցանկության նվազում, անտարբերություն կամ, ընդհակառակը, չափից ավելի հուզականություն:
Բայց պետք է հասկանալ, որ դեպրեսիան և պարզապես վատ տրամադրությունը բոլորովին տարբեր բաներ են։ Տխրությունը, ինչպես բժիշկներն են ասում, որոշակի չափաբաժիններով նույնիսկ օգտակար է օրգանիզմի համար։ Իսկ եթե թվարկված բոլոր ախտանիշները շարունակվեն առնվազն երկու շաբաթ առանց ընդմիջման, ապա արդեն անհանգստանալու պատճառ կա։
Բարեբախտաբար, դեպրեսիան ամենից «բուժելին» է բոլոր հոգեկան խանգարումներից։ Խնդիրը պետք չէ ներսում պահել, անհրաժեշտ է վերլուծել վիճակը, փորձել ազատվել վատ մտքերից, ոգևորվել նույնիսկ աննշան նվաճումներից և ինքնագովեստի խոսքեր ասել։
Դեպրեսիան վանելու հիմնական կանոնները․
Ընդունեք վիտամիններ. Տրամադրությունը բարելավելու, մտավոր և ֆիզիկական բարձր արդյունավետություն պահպանելու, նիհարելու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ընդունել հետևյալ վիտամիններն ու հանքանյութերը՝ մագնեզիում, քրոմ, E վիտամիններ, վանադիում, բիոտին, L-լիպոաթթու, ցինկ, սելեն:
Եղեք բնության գրկում, հնարավորինս շատ քայլեք՝ հատկապես արևոտ եղանակին․ արևի ճառագայթները կարող են ակտիվացնել մարդու ուղեղի գործունեությունը և մարմինը: Բայց եթե դրսում ամպամած է, դա ամենևին չի նշանակում, որ զբոսանքը կարող է չեղարկվել։ Պարբերաբար դուրս եկեք՝ անկախ եղանակից։
Ավելացրեք քնի ժամանակը․ Գոնե հանգստյան օրերին ավելի շատ քնեք։ Եթե կարիք եք զգում, քնեք նույնիսկ օրվա ընթացքում։ Քունը հիանալի բուժում է բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ դեպրեսիան։
Փորձեք ավելի հաճախ լինել հանրության մեջ․ բժիշկները պարզել են, որ դեպրեսիա ունեցողների հարազատների մոտ 20%-ը նույնպես հիվանդանում է, մինչդեռ առողջ մարդկանց հարազատների միայն 7%-ի մոտ է դեպրեսիա նկատվում։
Դրական լիցքեր հավաքեք․ ավելի շատ ժպտացեք, անեկդոտներ պատմեք ու լսեք, գնացեք կինոթատրոն։ Հնարավորության դեպքում փոխեք իրավիճակը՝ վերադասավորեք կահույքը բնակարանում։
Հոգ տարեք ձեր մասին․ բարելավեք արտաքին տեսքը, փոխեք սանրվածքը, մարզվեք, բայց մի ծանրաբեռնեք մարմինը:
Ճիշտ ընտրված սննդակարգը ևս օգնում է ավելի հեշտ ազատվել գարնանային դեպրեսիայից։ Փորձեք խուսափել ինչպես ցածր կալորիականությամբ դիետաներից, այնպես էլ ծանր, յուղոտ ու քաղցր սննդից: Մի չարաշահեք ալկոհոլը, որպեսզի մելամաղձությունը չխորանա։
Մթերքների ցանկ, որոնցից կարող եք ստեղծել մենյու, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը և կբարելավի ինքնազգացողությունը.
յոդ պարունակող մթերքներ․ ծաղկակաղամբ և ջրիմուռներ, ծովային ձուկ,
թարմ բանջարեղեն և խոտաբույսեր (հատկապես մաղադանոս, նեխուր, պրաս, սխտոր),
ընկույզ,
սև շոկոլադ,
ծիրանի չիր,
մրգեր (հատկապես բանան, նարինջ և այլ ցիտրուսային մրգեր),
արևելյան համեմունքներ (դրանցով կարելի է համեմել ինչպես պատրաստի ուտեստները, այնպես էլ թարմ աղցաններն ու աղանդերը):
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։