27/03/2023 15:04
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2 ամսում աճել է 10.9 տոկոսով
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 10.9 տոկոսով:
Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները.
Ծառայություններ՝ 23.5 տոկոս
Արդյունաբերություն` 1 տոկոս
Շինարարություն` 13.2 տոկոս
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ՝ արտաքին առևտրաշրջանառության ծավալի աճը կազմել է 77.7 տոկոս, այդ թվում՝
Արտահանում՝ 96.4 տոկոս
Ներմուծում` 67.4 տոկոս: