27/03/2023 22:17
Ուկրաինայում ստորագրահավաք է, TikTok-ն արգելափակելու համար 25 000 «ձայն» է անհրաժեշտ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի կայքում հրապարակվել է հանրային խնդրագիր՝ TikTok հավելվածն Ուկրաինայում ժամանակավորապես արգելելու մասին։ 3 օրում ստորգրահավաքին միացել է 3 000 մարդ, ստորագրահավաքը կտևի 90 օր, հավելվածն արգելափակելու որոշում կայացնելու համար անհրաժեշտ է 25 000 ձայն։
Ուկրաինայում TikTok հավելվածը ժամանակավորապես արգելելու հիմնական պատճառ է նշվում «ռազմական գործողությունների ժամանակ հավելվածով չափազանց շատ տարածվող քարոզչությունը»։ Նախաձեռնության հեղինակները անհրաժեշտ են համարում TikTok-ն արգելափակված պահել գոնե մինչև ռազմական գործողությունների ավարտը։