27/03/2023 20:37
Կոշտ կարձագանքենք ցանկացած չարամիտ գործողության՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորությունները․ Լավրով
Ռուսաստանը կոշտ կարձագանքի ցանկացած չարամիտ գործողության՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին իր ելույթում։
«Կասկած չի կարող լինել, ցանկացած չարամիտ գործողության մենք կոշտ կարձագանքենք՝ օգտագործելով մեր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունները»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պայքարում է ոչ միայն ռուսների և իր նոր շրջանների (ՌԴ կազմ մտած Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն, Խերսոնը-խմբ․) ռուսալեզու բնակիչների կյանքի ու անվտանգության համար, «ոչ միայն կանխելու համար անվտանգային սպառնալիքները, որոնք ստեղծվել են նրա սահմաններին, այլ նաև՝ հանուն ռուսական պետականության պահպանման»։