27/03/2023 14:17
Գեղարքունիքում պարեկը հանկարծամահ է եղել
Մարտի 26-ին՝ «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների շտապբուժօգնության բրիգադը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Զովաբեր բնակավայր, որտեղ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 31-ամյա Նարեկ Եսայանն է, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում իրենց տանը ունեցել է ինքնզգացողության կորուստ, ինչն էլ դարձել է հանկարծամահության պատճառ։
Սևանի հիվանդանոցի բժիշկները օպերատիվ են ժամանել, սակայն արձանագրել են կենսաբանական մահ։
Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում որպես ավագ պարեկ, կոչումով՝ Ոստիկանության մայոր էր։
Մեկ օր առաջ էլ նա նշանադրվել էր։