27/03/2023 14:10
Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի. Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել։
Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի աշխատանքների ընթացքի մասին։
Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ընդերքօգտագործման ոլորտը համակարգող տեղակալը։
Խմբում կլինեն նաև ՊԵԿ փոխնախագահը, Շրջակա միջավայրի փոխնախարարը, ԱԱԾ աշխատակից, և այլք։