28/03/2023 17:07
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը:
Անահիտ Մանասյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն է։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր է 2023 թվականի հունվարի 23-ից, երբ հրաժարական ներկայացրեց Քրիստիննե Գրիգորյանը։