28/03/2023 19:46
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որը կտևի մինչև ապրիլի 7-ը:
Այս հավաքով մեր ընտրանին նախապատրաստվում է ապրիլի 23-ին Երևանում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը:
Հավաքին մասնակցում է 26 մարզիկ: Ծաղկաձորյան հավաքի ընթացքում մարզչական կազմը հիմնական շեշտը դրել է մարզիկների ֆիզիկական որակները բարելավելու վրա: Հաջորդ հավաքը մեր ընտրանին կանցկացնի Երևանում: