Ստորագրել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը. ԱԱԾ պահեստազորի սպաները դիմել են Նիկոլ Փաշինյանին

28/03/2023 11:36

Ստորագրել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը. ԱԱԾ պահեստազորի սպաները դիմել են Նիկոլ Փաշինյանին


«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն, «Պահեստազորի սպաների» շարժումն ու «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարությամբ են հանդես եկել՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հայտարարությունում նշվում է, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են դիմել ՀԱՊԿ-ին՝ վերջինիս կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակությունը ընդունելու ակնկալիքով, քանի որ այսօր պարզապես այլընտրանք չկա։

«Արձանագրում ենք՝

- 2022 թ. նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ ՀԱՊԿ-ի կողմից Ադրբեջանի գործողություններն «ագրեսիա» չճանաչելու հիմնավորմամբ,

- ՀԱՊԿ խորհրդի նիստից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելության ուղարկելու մասին միջոցառումների համալիրը կարող է ընդունվել ամբողջությամբ (6 կետ) կամ առանձին-առանձին,

- ս․ թ․ փետրվարին ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակելու մասին խոսեց նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական  առաքելության տեղակայման առաջարկը սեղանին է և հայկական կողմի համաձայնության դեպքում առաքելության անձնակազմը կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում,

- 2023թ․ մարտի 3-ին Գերմանիայի բունդեսթագում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է։

Փաստում ենք՝

- 2021-2022 թթ․ Հայաստանի նկատմամբ իրականացրած ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի զինուժը կարողացավ գրավել մի քանի տասնյակ մարտական հենակետեր, ռազմավարական նշանակության բարձունքներ, կոմունիկացիաներ և ճանապարհներ,

- 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի ղեկավարության կողմից շրջանառության մեջ դրվեց այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնք» նախաձեռնությունը,

- 2023թ․ մարտին այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնքը» Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին դիմել էր խնդրանքով՝ աջակցել դեպի Հայաստան ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին,
- օրեր առաջ այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնքը» նամակով դիմել էր Նիկոլ Փաշինյանին ադրբեջանցիների վերադարձի հարցով երկխոսություն սկսելու կոչով,

- Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ակնհայտ քաղաքական, դիվանագիտական և քարոզչական բացահայտ ճնշումներով Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիա իրականացնելու հող է նախապատրաստվում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումով և Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելով,

- Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիմնավորում է նաև տասնյակ հազարավոր ադրբեջանցիներին՝ իրենց «պատմական հայրենիք» վերադառնալու անհրաժեշտությամբ։

Մարտի 3-ին Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը գնահատեց հետևյալ կերպ․ «Չեմ կարող ասել, որ մենք այսօր մեր երկրի անվտանգությունը երաշխավորել ենք, առավել ևս այս պայմաններում, երբ աշխարհաքաղաքական երկրաշարժեր և լուծումներ են տեղի ունենում։ Այս պայմաններում գտնվում ենք շատ վտանգավոր միջավայրում»։

Փաստացի, Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման բացակայության պայմաններում ՀՀ իշխանությունները պարտավոր են դիմել ՀԱՊԿ-ին՝ վերջինիս կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակությունը ընդունելու ակնկալիքով, քանի որ այսօր պարզապես այլընտրանք չկա։

Հաշվի առնելով առկա իրողությունները՝ դիմում ենք Նիկոլ Փաշինյանին ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը ստորագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու խնդրանքով ՀԱՊԿ-ին դիմելու պահանջով։ Հակառակ դեպքում երկրի համար կործանարար հետևանքների ամբողջ պատասխանատվությունը մնում է Նիկոլ Փաշինյանի վրա։ Առաջարկի բացասական պատասխանի դեպքում պետք է հանրայնացվի «ՀՀ-ին ՀԱՊԿ-ի կողմից օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը և տրվի մերժման հիմնավորումները։

Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթուղթը, առաջանում է  ՀՀ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկով դիմելու անհրաժեշտություն՝ օրակարգում ընդգրկելով ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակությունը հրատապ կյանքի կոչելու հարցը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի կողմից այդ փաստաթուղթը ժամ առաջ ստորագրելու պահանջը։

Սույն հայտարարությամբ դիմում ենք քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և նախաձեռնություններին միասին հանրային պահանջ ձևավորելու նպատակով։

Սույն հայտարարությունը բաց է միանալու համար»,- ասվում է հայտարարությունում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:38 Մխչյան գյուղում տուն է այրվել Այսօր, 17:24 Փաշինյանը հայտնել է՝ որն է «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նպատակը․ որ ուսանողներին ու դասախոսներին «տնտեսական, քաղաքական, սոցիալական աղմուկները չխանգարեն» Այսօր, 17:14 ՊՆ-ն անուններ է հրապարակել՝ Հայաստանի հավաքականից ովքեր են դուրս եկել Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ Այսօր, 17:00 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ հատուկ տակտիկական ուսումնավարժություն են անցկացնելու Ջերմուկում Այսօր, 16:49 «Հարկ վճարողը հերոս է», իսկ իրականում՝ հարկային տեռորի գործադրում, քաղաքացուն՝ որպես «տուգանքի մատերիալ» վերաբերմունք․ Թադևոս Ավետիսյան Այսօր, 16:36 Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք Այսօր, 16:14 Հայաստանին կվերադարձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Այսօր, 16:11 Նոր Կյանքի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Այսօր, 15:47 Շիրակում հայտնաբերվել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր (Տեսանյութ) Այսօր, 15:41 Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել Այսօր, 15:22 Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն. Վահագն Խաչատուրյան Այսօր, 15:06 Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառում ներկայացվում են հայ վարպետների ձեռագործ աշխատանքները Այսօր, 14:48 Աննա Հակոբյանը Զելենսկու կնոջ հետ ներկա է եղել Վատիկանում հրապարակային գլխավոր ունկնդրությանը (Տեսանյութ) Այսօր, 14:31 Արցախցի Ալեն Եղիշյանը, որը մեղադրվում էր զորակոչից խուսափելու մեջ, արդարացվել է Այսօր, 14:28 Փող չկա, տրանսպորտը չթանկացնելու ձև չկա, բայց Երևանի ամանորյա զարդարանքի համար 1.4 միլիոն դոլար կա. Գրիգորի Երիցյան Այսօր, 14:24 23–ամյա երիտասարդը կալանավորվել է՝ քաղաքացու ավտոմեքենան հափշտակելու և Ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու մեղադրանքով Այսօր, 14:16 Հայաստանը գովազդող հոլովակը՝ BBC հեռուստաալիքում Այսօր, 14:12 Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ Այսօր, 14:11 Ավան. հեռացվում են քաղաքի տեսքը աղավաղող գովազդային վահանակները Այսօր, 14:08 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Այսօր, 13:55 Շատերը չեն հասկանում, թե հունվարից տրանսպորտի գինն ում համար ինչքան է թանկանալու, բայց, միևնույն է, մի օր սոցիալական բունտ պայթելու է. Իզաբելլա Աբգարյան Այսօր, 13:40 ՔՊ վարչությունում իմ ընկերներն են, որոնցից շատերն ինձ սիրում են իմ խառնվածքի և երբեմն՝ անհարկի համարձակության համար. Աղազարյան Այսօր, 13:31 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացած գործերից մեկը Մոսկվայում է, ևս մեկի մասով էլ կասկած կա, թե որտեղ է. Փաստեր՝ Քոչարի որդուց ու փաստաբանից Այսօր, 13:28 Արփինե Սարգսյանը նշանակվեց ներքին գործերի նախարար Այսօր, 13:09 Ավինյանը, Կենտրոնի թաղապետը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք կմեկնեն ԱՄՆ՝ Լոս Անջելես Այսօր, 13:03 Մանդատս վայր դնելու մասին ամեն ինչ գրել եմ, ավելացնելու ոչինչ չունեմ, դրանով բավարարվեք. Զեյնալյան Այսօր, 12:59 Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից Այսօր, 12:46 Թաիրովի 27-ամյա բնակիչը 62-ամյա համագյուղացու հողամասում մարիխուանա է պահել Այսօր, 12:39 Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Մաթյո Կարմոնային է հանձնել իր հավատարմագրերի պատճենը Այսօր, 12:34 Կարևորվել է Հայաստանի և Վիետնամի միջև ուղիղ չվերթերի հարցը Այսօր, 12:29 Խոսքախաղով՝ «պրիմիտիվ», արարքով՝ անպատկան և ժառանգությամբ անարժան՝ առ ոչինչ ես. Րաֆֆի Հովհաննիսյան Այսօր, 12:28 Ներսես Զեյնալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական Այսօր, 12:22 Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 17 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել Այսօր, 12:14 Ինձ համար ամենաարժեքավորը հայրենիքումս ստացած պարգևներն են ու իմ ժողովրդի սերը. Ռոզա Ծառուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:00 Որքա՞ն գումար է ծախսվելու Երևանում ամանորյա տոնական ձևավորման համար (Տեսանյութ) Այսօր, 11:57 Հայաստանը Լիբանանում ռազմական կցորդ կունենա Այսօր, 11:51 Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Այսօր, 11:40 «Lada»-ն հայտնվել է ձորակում, 1 հոգի զոհվել է, 2-ը՝ վիրավորվել. ՌԴ-ից էին վերադարձել Այսօր, 11:34 «Օրենքով գող» Պզոն արդարացվել է Այսօր, 11:24 «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների ցուցահանդեսը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին Այսօր, 11:16 Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան Այսօր, 11:10 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 30 մեքենա Այսօր, 11:05 Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորակը․ վարորդը մահացել է Այսօր, 10:56 ՀՀ ԱԳՆ-ի փոքրիկ, բայց չստացված խորամանկության մասին. Սողոմոնյան Այսօր, 10:51 Լիլիթ Մակունցն անդրադարձել է Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը Այսօր, 10:48 Փարիզում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ Այսօր, 10:46 Երեխայի լավագույն շահի պահպանումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս համար. Անահիտ Մանասյանի ուղերձը Այսօր, 10:44 Ազգային պետությունը չի խրախուսում օտարերկրացիների զանգվածային ներգաղթը. «ՀայաՔվե» Այսօր, 10:33 Ուժի դիմաց միակ միջոցն հակաուժ ստեղծելն է՝ ձևավորելով ուժային նոր հավասարակշռություն Այսօր, 10:27 Ինչպես են թանգարանից անհետացել Երվանդ Քոչարի գործերը. ժառանգների վեճը. «Հետք» Այսօր, 10:24 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:20 Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Հրվ. Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը. Պետդեպ Այսօր, 10:13 Հոկտեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 41 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 24.5 մլն դրամ Այսօր, 09:50 Արարատի մարզում բախվել է 26 ավտոմեքենա Այսօր, 09:43 ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են Այսօր, 09:30 Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում՝ մարդկանց ունեցվածքը․ Պատգամավոր Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ներկա իշխանության համար նվիրատվությունը նորմալ է անկախ դրա աղբյուրից. ինչ է հայտարարագրել Արման Եղոյանը Այսօր, 09:19 «Հրապարակ». Եթե Արփինե Սարգսյանի նշանակումով ստացվում է, որ ՆԳ համակարգը` ոստիկանության հետ, Նիկոլը հանձնում է սորոսականներին Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Ինչպես է Կարեն Անդրեասյանը կիրակի գիշերը հասկացել, որ պետք է հեռանա ու պատրաստել է հրաժարականի իր տեքստը Այսօր, 09:13 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը դիմադրել է, բայց ՔՊ վարչությունը որոշեց, որ նա պետք է մանդատը վայր դնի Այսօր, 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն Այսօր, 09:07 «Հրապարակ». Ով է փոխարինելու Գնել Սանոսյանին Այսօր, 09:06 «Ժողովուրդ». «Արթկոսմեդում» արդեն 2-րդ մահվան դեպքով վիրահատությունն է գրանցվում Այսօր, 09:04 Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար Այսօր, 09:00 «Հրապարակ». Փաշինյանն ուզում է ընտրություններում հաղթել և հետո միայն կատարել Ալիևի պահանջը Այսօր, 00:03 Փաշինյանն ու ՔՊ-ականներն այսօրվա նիստում ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր են քննարկել 19/11/2024 23:46 «Վարչության որոշումն ուղարկեք՝ մեկնաբանեմ»․ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին 19/11/2024 23:34 «Կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք քննարկում ենք՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասով, և այստեղ ձեր ներդրումը շատ կարևոր է»․ Միրզոյանը՝ Բերբոքին 19/11/2024 22:28 Ողնաշարի շարժունության խախտում․ Սպոնդիլոզ 19/11/2024 22:12 «Սառը միաձուլման 50-ամյակը»․ Երևանում տեղի կունենա միջազգային գիտաժողով 19/11/2024 21:51 Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանները ներկայացնում են Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը 19/11/2024 21:33 «ՆԱՏՕ-ի երկրներն ինքնուրույն են, նրանց փոխարեն ես չեմ խոսի»․ Դաշինքի գլխավոր քարտուղարը՝ իրենց զենքով Ռուսաստանին հարվածելու մասին 19/11/2024 21:16 Ովքե՞ր կստանան հրաժարականների հետևանքով թափուր մնացած պաշտոնները 19/11/2024 21:01 Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինայում հակամարտություն հրահրելու մեջ 19/11/2024 20:33 Վահագն Չախալյանն արդարացվեց 19/11/2024 20:08 Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ հնարավորինս արագ հասնի հատուկ ռազմական գործողության իր նպատակներին․ Պեսկով 19/11/2024 19:47 «Երբ տարբեր ոլորտների լավագույն ներկայացուցիչները ազգակործան պատուհասի ձեռքն են սեղմում, երջանիկ ժպիտով հետը նկարվում, կարծում են՝ երբ հերթն իրենց հասնի, խնայվելու՞ են»․ Ջուլֆալակյան 19/11/2024 19:27 Իսպանիայի ոստիկանությունը կանխել է հանցավոր խմբավորման կողմից օդային ճանապարհով Եվրոպա մի քանի տոննա կոկաինի տեղափոխումը 19/11/2024 19:10 Թմրավաճառի տան խուզարկությամբ ուշագրավ իրեղեն ապացույցներ են ձեռք բերվել (Տեսանյութ) 19/11/2024 18:52 Դիաբետիկ նեֆրոպաթիա. Ախտանշաններից են շփոթվածությունը և կենտրոնանալու դժվարությունը 19/11/2024 18:33 Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրի նախագահ Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալ է 19/11/2024 18:16 Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը․ Մետաքսե Հակոբյան 19/11/2024 18:02 Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից է 19/11/2024 17:47 «Փաշինյանը սափրվեց ու մնացածին «սափրեց», իր սխալներն ուղղում է»․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 19/11/2024 17:36 Ավտոմեքենայով տեղափոխել են 10 կգ 294 գ թմրամիջոց, որ հետագայում իրացնեն 19/11/2024 17:20 Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանին պարգևատրել է մեդալով 19/11/2024 17:05 «Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս»․ ՔՊ խմբակցության արդեն նախկին անդամ՝ Նարեկ Զեյնալյան 19/11/2024 16:50 Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության 19/11/2024 16:32 ԿԸՀ-ն սկսել է «Եվրաքվե»-ի ձևաթղթերի ստուգումը 19/11/2024 16:15 ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով 19/11/2024 16:02 Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ 19/11/2024 15:55 Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է 19/11/2024 15:46 «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 19/11/2024 15:30 Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին 19/11/2024 15:27 Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը 19/11/2024 15:16 Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին. նախարարը շեշտել է դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը 19/11/2024 15:05 Պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները Երևանում տրանսպորտից կօգտվեն անվճար 19/11/2024 14:58 Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է 19/11/2024 14:49 Մեզ համար ցավալի է, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել Բանակայինների աշխարհի առաջնությունում. Ըմբշամարտի ֆեդերացիա 19/11/2024 14:35 Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից

Տվյալ բաժնի վերջին նյութերը