28/03/2023 10:39
Պետք է թույլ չտալ, որ Ադրբեջանն իր պլանավորած ճանապարհային քարտեզը կյանքի կոչի, որովհետև վերջնափուլում այլընտրանք չի լինելու. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Մեծ հաշվով, ո՞րն է ադրբեջանական գործողությունների նպատակը` օղակն Արցախի շուրջ այնքան սեղմել, որի պայմաններում Ադրբեջանի ակնկալած պահանջների բավարարումը հաշված օրերի հարց դառնա:
Կանխարգելման, զսպման, հավասարակշռման գործիքների ճիշտ կիրառմամբ պետք է թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանն իր պլանավորած ճանապարհային քարտեզը կյանքի կոչի, որովհետև վերջնափուլում այլընտրանք չի լինելու:
Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել, հակառակ դեպքում հետագայի համար դիմադրության ռեսուրսներն ամբողջությամբ կփոշիացվեն», - Facebook-ում գրել է Աբրահամյանը։