28/03/2023 20:09
Մեզ համար կարևոր է, որ Լիվերպուլում՝ «Եվրատեսիլ-2023»-ի ժամանակ հնչի «պատերազմ» բառը․ Ուկրաինայի մշակույթի նախարար
Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն հայտարարել է, որ բանակցում է «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթի կազմակերպիչների հետ, որպեսզի Լիվերպուլում մրցույթի ժամանակ բեմից հնչի «պատերազմ» բառը։
Ուկրաինայի մշակույթի նախարարի նախաձեռնության մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը՝ Տելեգրամի իր ալիքում՝ տեղեկացնելով, որ «Եվրատեսիլի» կազմակերպիչների հետ հեռավար ձևաչափով բանակցություններին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Գալինա Գրիգորենկոն։
«Մեզ համար կարևոր է, որպեսզի Լիվերպուլում, «Եվրատեսիլ-2023»-ի ժամանակ հնչի «պատերազմ» պատվավոր բառը»,- Տկաչենկոյի խոսքերն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը։
«Եվրատեսիլ-2023» երգի մրցույթը Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում անցկացվելու է մայիսի 9-13-ը ։
Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է «Եվրատեսիլ 2023»-ը չանցկացնել Ուկրաինայում, որի ներկայացուցիչը հաղթել է 2022 թվականին մրցույթում և, անվտանգության նկատառումներից ելնելով, այն տեղափոխել Մեծ Բրիտանիա։