28/03/2023 21:27
Չկա մի տարի, որ ԱՄՆ-ն ինչ-որ մի տեղ գունավոր հեղափոխություն չհրահրի․ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ
ԱՄՆ-ն միշտ է գունավոր հեղափոխություններ հրահրել ամբողջ աշխարհում, իսկ այժմ Վաշինգտոնը «մոտենում է» Ռուսաստանին ամենամոտ երկրներին, հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը՝ «Արտադրված է ԿՀՎ-ում․ Գունավոր հեղափոխությունների և հեղաշրջումների գաղտնի պատմությունը» ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ։
«Չկա մի տարի, որ Ամերիկան ինչ-որ տեղ գունավոր հեղափոխություն չանի, ամեն Աստծո օր դրանով են զբաղված՝ Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Եվրասիայում, որտեղ ասես։ Եվ ահա, արդեն մոտենում են Բելառուսին ու Ղազախստանին։ Սա է ժամանակակից իրականությունը»,- ասել է Իվանովը։
Նա նշել է, որ 1991-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ փլուզումը, իսկ դրանից հետո, 1992-ից արդեն, «ԱՄՆ-ն առաջինն սկսեց ստուգել սովետական նախկին հանրապետություններից Տաջիկստանի ամրությունը, որն այդ ժամանակ ամենաթույլ օղակն էր հանդիսանում»։
«Ավելի ուշ, 2000-ականների սկզբին, Ղրղզստանի «կակաչների հեղափոխությունն էր», ոչ այնքան վաղուց փորձեցին Ուզբեկստանը ցնցումների ենթարկել, հետո Ղազախստանը։ Ամենուր փորձում են ինչ-որ բան անել»,- ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիայի երկրրներից միայն Թուրքմենստանում ապակայունացման փորձ չի արել։