28/03/2023 10:57
Զորքերում մարտունակության շարունակական բարձրացումն ու առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը կարևոր է. Սուրեն Պապիկյան
2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։
Հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։
Հավաքների առաջին օրը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է մասնակիցներին։
Անդրադառնալով տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և այդ համատեքստում ԶՈՒ առջև դրված խնդիրներին՝ նախարարը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը, առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը։
Սուրեն Պապիկյանը անդրադարձել է նաև ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումներին։