28/03/2023 10:53
Քաղաքացիները կարող են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայություններից օգտվել նաև Հայփոստի բաժանմունքներում
ՀՀ մարզերում՝ մարզկենտրոնից դուրս բնակվող քաղաքացիները կարող են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանն ուղղված իրենց դիմումները ներկայացնել Հայփոստի 850 բաժանմունքներում՝ առանց մարզկենտրոնում տեղակայված գրասենյակ այցելելու։
Տեղեկացնում ենք, որ Հայփոստի բաժանմունքների կողմից իրականացվում է գրանցման/հաշվառման հետ կապված հետևյալ գործառույթների իրականացմամբ պայմանավորված դիմումների ընդունումը և արդյունքային փաստաթղթի հանձնումը դիմում ներկայացրած անձին
1․ Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում/կրկին հաշվառում.
2․ Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանում.
3․ Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման տվյալների փոփոխություն.
4․ Անհատ ձեռնարկատիրոջ քաղվածքի տրամադրում.
5․ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սկզբնական պետական գրանցում (հաստատված նմուշային կանոնադրությամբ).
6․ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն.
7․ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի ղեկավարի և մասնակիցների մասին տեղեկությունների փոփոխություն
8․ Փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն․
9․ Փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխություն։