28/03/2023 20:33
Ճապոնիան, ԱՄՆ-ն և Ֆիլիպինները եռակողմ համագործակցության նոր հարթակ են ստեղծում․ Kyodo
Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Ֆիլիպինների կառավարություններն աշխատում են անվտանգության հարցերի շուրջ երկխոսության եռակողմ ձևաչափ ստեղծելու ուղղությամբ և դիտարկում են ապրիլին այդ հարթակի շրջանակում առաջին հանդիպումն անցկացնելու հարցը, հայտնել է Kyodo գործակալությունը։
Հրապարակման համաձայն՝ ձևաչափի առաջարկը Ֆիլիպիններն է ուղղել Ճապոնիայի կառավարությանը, իսկ Ճապոնիան և ԱՄՆ-ը փորձում են Չինաստանին հակազդելու համար իրենց կողմը գրավել Ֆիլիպիններին, քանի որ նրա դիրքը Թայվանի մոտ ռազմավարական կարևոր նշանակություն ունի Վաշինգտոնի և Տոկիոյի համար։
Եռակողմ ձևաչափում համագործակցությամբ նախատեսվում է նաև համատեղ զորավարժությունների անցկացում, գրել է Kyodo-ն։