29/03/2023 15:16
Նույնիսկ այս վիճակում Արցախը պայքարի ռեսուրս ունի. պետք է աշխատել Իրանի հետ. Հայկ Նահապետյան (Տեսանյութ)
Բաքուն իր նավթահորերով վառոդի մեծ տակառ է, խոցելի է, եթե Արցախի իշխանությունն իրավիճակը համարժեք գնահատի, նույնիսկ այս պայմաններում կա գործիքակազմ Ադրբեջանին ստիպելու փոխել քաղաքականությունը, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Ադրբեջանը բազմազգ պետություն է, տարածքում հիմնականում ապրում են բնիկ ժողովուրդներ, որ ոչ միայն իշխանություն չունեն, այլ նաև դժգոհ են կենտրոնական իշխանությունից՝ կլանային-տոհմային համակարգից։ Ադրբեջանը նաև Իսրայելի և ԱՄՆ-ի դրդմամբ սկզբունքորեն պատրաստ է Իրանի դեմ պատերազմել, հետևաբար Արցախը կարող է աշխատել Իրանի հետ։ Արցախը, այո, նույնիսկ այս պայմաններում պայքարի ռեսուրս ունի», - ասել է նա։
Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ Արցախում տոտալ մոբիլիզացիա պետք է լինի, պիտի օգնեն Հայաստանի քաղաքացիները, սփյուռքը, սփյուռքի ազդեցիկ գործիչները, արտերկրում ապրող մեր հայրենակիցները պետք է աշխատեն Ադրբեջանի բնիկ ժողովուրդների կազմակերպությունների հետ, նրանց ներկայացուցիչերի հետ, որոնք ազատ ելումուտ ունեն Ադրբեջան։
«Անելանելի վիճակ չկա, ուղղակի պետք է համարժեք գնահատել, կամք դրսևորել, պետք է ստեղծվի ղեկավար մարմին, որ կստանձնի Արցախի՝ ներառյալ Հայաստանի պաշտպանությունը։ Շուտով Հայաստանն է շրջափակման մեջ հայտնվելու։ Ի դեպ, 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը փակեց ճանապարհը։ Եթե Ադրբեջանին հաջողվի ռազմական առումով կտրրել մեզ Իրանից, Արցախի նման շրջափակման մեջ մենք ենք հայտնվելու», - նշել է նա։