29/03/2023 20:56
Իսրայելի քաղաքացիները սեպտեմբերից առանց վիզայի կայցելեն ԱՄՆ
Իսրայելի քաղաքացիները առանց վիզայի ԱՄՆ այցելելու հնարավորություն կստանան 2023 թվականի սեպտեմբերին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Այսօր մենք Իսրայելի քաղաքացիներին կարևոր նորություն հայտնեցինք․ ԱՄՆ մուտք գործելու նպատակով վիզա ստանալու պարտավորությունից իսրայելցիներին ազատելու համար հաջողությամբ իրականացվել են անհրաժեշտ օրենսդրական բոլոր կարգավորումները, ինչպես և խոստացել էինք»,- գրել է Նեթանյահուն «Թվիթեր»-ում։
«Առաջիկա մի քանի ամիսներին մենք կյանքի կկոչենք լրացուցիչ պահանջները ևս, և 2023 թվականի սեպտեմբերին Իսրայել պետությունը, նախատեսվածի համաձայն, կմիանա այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիներից, ԱՄՆ մուտք գործելու համար, վիզա չի պահանջվում»,- գրել է Նեթանյահուն։