29/03/2023 19:18
Իրանը 2023 թվականին նավթարդյունաբերության ոլորտում 10 նախագիծ կիրականացնի
Իրանի կառավարությունը ծրագրել է 2023 թվականին (իրանական օրացույցով՝ տարին սկսվում է մարտի 21-ից-խմբ․) նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում 10-ից ավելի նախագիծ ավարտին հասցնել, հայտարարել է Իրանի Նավթի փոխնախարար և Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) գործադիր տնօրեն Մորթեզա Շահմիրզայը՝ նավթարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Ոլորտի զարգացման հաստատված ծրագրի համաձայն՝ ընթացիկ տարում նախատեսվում է 10-ից ավելի նախագիծ իրականացնել»,- Իրանի ազգային նավթային ընկերության տնօրենի խոսքերն է մեջբերել Shana գործակալությունը։
Ինչպես նշել է Շահմիրզայը՝ Իրանի Նավթի նախարարությունը ծրագրում է զարգացնել արժեշղթաները՝ ներգրավելով տարբեր ներդրողների, ինչպես նաև անցկացնել ցուցահանդեսներ ու ֆորումներ, որոնցից նշանավորվում է IranPlast ցուցահանդեսը ։
«Բացի այդ, շարունակվելու են անցյալ տարի սկսված հետազոտությունները՝ նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում, որոնք անցկացվում են NIOC-ի հովանու ներքո»,- ասել է Իրանի Նավթի փոխնախարարը՝ կոչ անելով գիտության առաջատար նվաճումները ներդնել նավթարդյունաբերության ոլորտում։
Մորթեզա Շահմիրզայը նշել է նաև, որ անցյալ տարին կայուն է եղել Իրանի նավթաքիմիական արդյունաբերության համար։