29/03/2023 15:46
Իրանի արտգործնախարարը «3+3» ձևաչափը Կովկասում լարվածության կարգավորման միջոց է համարում
Թեհրանը կարծում է, որ կովկասյան տարածաշրջանում լարվածությունը կարող է կարգավորվել «3+3» ձևաչափի շրջանակներում, որը ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան), ինչպես նաև այդ տարածաշրջանի երեք մերձավոր հարևանների (Ռուսաստան, Իրան և Թուրքիա) մասնակցություն: Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Մենք, իհարկե, պետք է «3+3» մեխանիզմի միջոցով, ինչպես նաև գոյություն ունեցող մեխանիզմների միջոցով, առանց ուժի դիմելու, կարգավորենք հարցերը տվյալ տարածաշրջանում», - ասաց իրանցի նախարարը։