29/03/2023 11:27
Ինչպիսի՞ զգացողություններ են. Ռանոսն արձագանքել է Հայաստանի հավաքականում իր գոլերին
Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որ առաջին հանդիպումն էր անցկացնում Հայաստանի հավաքականում, ինստագրամում անդրադարձել է իր նորամուտին։
«Առաջին խաղը, առաջին գոլերը... ինչպիսի՞ զգացողություններ են», - գրել է Ռանոսն ու խաղից լուսանկարներ հրապարակել։
Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 28-ին ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2: Ազգային թիմի կազմում նորամուտի խաղում դուբլի հեղինակ դարձավ Հրանտ-Լեոն Ռանոսը: