29/03/2023 19:07
Ռուսաստանը Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերների հնգյակում է
Ռուսաստանն առաջին անգամ հայտնվել է Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերների հնգյակում, երկրների միջև ապրանքաշրջանառությունը 38,4 միլիարդ դոլարի է հասել, նշված է «Ռոսնեվթ»-ի տարածած հաղորդագրությունում։
«Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության նախարարության վերջին վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանը պատմության մեջ առաջին անգամ հայտնվել է Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերների հնգյակում․ երկրների միջև առևտրի ծավալը 2022 թվականին հասել է 38,4 միլիարդ դոլարի։
Այսպիսով, երկու երկրների ղեկավարների կողմից նախանշված նպատակը՝ մինչև 2025 թվականը ապրանքաշրջանառությունը հասցնել 30 միլիարդ դոլարի, իրականացվել է ժամանակից շուտ »,- նշված է ռուսական ընկերության հաղորդագրությունում։